Home » 2011 » Հունիս » 13 » Ռեդնապը չի պատրաստվում վաճառել Մոդրիչին
10:47
Ռեդնապը չի պատրաստվում վաճառել Մոդրիչին
Լոնդոնյան "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ոչ մի կերպ չի ցանկանում վաճառել իր թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: Հարցազրույցի ժամանակ Ռեդնապն ասել է. "Ինչպես "Յունայթեդը" երբեք չի վաճառի Ռունիին, "Չելսին" երբեք չի հրաժարվի Թերիից և Լեմպարդից, քանի որ այդ խաղացողները չափազանց մեծ նշանակություն ունեն այդ թիմերի համար, մենք ևս ցանկանում ենք մեծ ակումբ դառնալ և դրա համար անհրաժեշտ է պահպանել մեր կազմում Լուկա Մոդրիչին": 
Նշենք, որ Անգլիայում ակտիվորեն շրջանառվում են Մոդրիչի` "Յունայթեդ" կամ "Չելսի" տեղափոխման լուրերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 521 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0