Home » 2011 » Նոյեմբեր » 3 » Ռեդնապը սրտի վիրահատության կարիք ունի
17:27
Ռեդնապը սրտի վիրահատության կարիք ունի
 Մոտ ժամանակներս Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ստիպված կլինի հայտնվել վիրահատական սեղանին, քանի որ պետք է սրտի թեթևակի վիրահատության ենթարկվի: Ըստ բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալության` երեքշաբթի օրը երեկոյան 64-ամյա մասնագետին տեղափոխել են հիվանդանոց: Այնտեղ անգլիացուն քննության են ենթարկել և պարզ է դարձել, որ վերջինս պետք է ենթարկվի փոքրիկ վիրահատության, քանի որ նրա մոտ սրտի զարկերակի խցանում է նկատվել:
  Հավելենք, որ այս վիրահատության պատճառով Ռեդնապն այսօր չի կարողանա գտնվել Կազանում, որտեղ "խթանները" "Եվրոպայի լիգայի" խմբային փուլում պետք է մրցեն "Ռուբինի" հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 388 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0