Home » 2011 » Հոկտեմբեր » 30 » Ռեմսի. "Արսենալն" իսկական բնավորություն ցուցադրեց"
23:26
Ռեմսի. "Արսենալն" իսկական բնավորություն ցուցադրեց"
 Լոնդոնի "Արսենալի" երիտասարդ կիսապաշտպան Ահարոն Ռեմսին լրագրողների հետ խոսել է "Չելսիի" հետ կայացած կարևոր հանդիպման մասին. "Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր էր և հատկանշական, որում մենք իսկական պինդ բնավորություն ցուցադրեցինք: Կարծում եմ, որ մենք արժանի էինք այն հաշվին, որին հասել ենք: Այս կարևոր հանդիպման ժամանակ մենք ունեցանք բավականին լավ հնարավորություններ մրցակցի դարպասը գրավելու համար, որոնցից իրական դարձրեցինք ընդամենը հինգը: Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք այն, ինչ ապացուցել ենք բազմաթիվ անգամներ: Վստահ եմ, որ մեր մարզիչը պարապունքի ժամանակ մեզ հետ կխոսի մեր թույլ տված սխալների մասին, սակայն մինչև այդ մենք միայն տոնում ենք մեր ձեռք բերած հաղթանակը":
Հիշեցնենք, որ անգլիական "Պրեմիեր լիգայի" 10-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի "Սթեմֆորդ Բրիդջ" մարզադաշտում կայացած "Չելսի"-"Արսենալ" հանդիպումն ավարտվել է հյուրերի` 5-3 հաշվով հաղթանակով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0