Home » 2011 » Հուլիս » 21 » Ռիբերի. "Շուտով Մեսսիին կհավասարվեմ"
16:52
Ռիբերի. "Շուտով Մեսսիին կհավասարվեմ"
 Մադրիդյան Marca պարբերականը տեղեկացնում է, որ Մյունխենի "Բավարիայի" ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նոր մրցաշրջանից առաջ շատ լուրջ է տրամադրված: Նոր մրցաշրջանում ֆրանսիացի տաղանդավոր ու ճարպիկ ֆուտբոլիստը մտադիր է բարձրացնել իր վարպետության աստիճանը` հասնելով և անցնելով կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին: Ռիբերին հայտարարել է. "Եթե ինձ հաջողվի ձեռք բերել օպտիմալ ֆունկցիոնալ և հոգեբանական վիճակ, ապա ես կհավասարվեմ Լիոնել Մեսսիին: Հոգեբանական վիճակ ասելով՝ ես նկատի ունեմ թիմի մարզիչ Յուպ Հայնկեսի հետ մեր անձնական փոխհարաբերությունները":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 560 | Added by: Hayk | Tags: Լիոնել Մեսսի, Յուպ Հայնկես, Բարսելոնա, marca, Ֆրանկ Ռիբերի, Մյունխենի Բավարիա | Rating: 5.0/3
Total comments: 0