Home » 2012 » Ապրիլ » 21 » Ռիբերին կտուգանվի Ռոբբենին ծեծելու համար
15:26
Ռիբերին կտուգանվի Ռոբբենին ծեծելու համար
 Գերմանական "Բավարիայի" ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ստիպված է իր ակումբի ղեկավարությանը վճարել մոտ 50 հազար եվրո տուգանք Արյեն Ռոբբենի հետ ունեցած միջադեպի պատճառով։ Մարզական հանրահայտ Bild պարբերականը նշում է, որ տուգանային հարված իրացնողին որոշելու համար պայքարում Ֆրանկ Ռիբերին տանուլ էր տվել, սակայն չէր կարողացել ներել հոլանդացի ֆուտբոլիստին։ Արդյունքում Մադրիդի "Ռեալի" դեմ կայացած հանդիպման ընդմիջման ժամանակ Ռիբերին հարձակվել է Ռոբբենի վրա։ Այս ամենը հայտնի է դարձել այն ժամանկ, երբ Ռոբբենը լրագրողների հետ հանդիպման է եկել կապտուկներով։
    Հավելենք, որ "Բավարիան" դեռևս պաշտոնապես չի հաստատել շրջանառվող ոչ մի լուր, սակայն ակումբը նաև չի հերքել դրանք։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 503 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0