Home » 2011 » Հունիս » 14 » Ռիո Ֆերդինանդ. "Չիչարիտոն ի ծնե գոլահար է"
15:42
Ռիո Ֆերդինանդ. "Չիչարիտոն ի ծնե գոլահար է"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայի ազգային հավաքականի առաջատար կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանը կարծում է, որ իր թիմակից մեքսիկացի Չիչարիտոն կարող է մտնել "կարմիր սատանաների" պատմության մեջ: Ռիո Ֆերդինանդի` մեքսիկացուն ուղղված խոսքերը մեջբերում է անգլիական talkSPORT պարբերականը. "Չիչարիտոն ի ծնե գոլահար է և նա շատ երիտասարդ է, որը, երևի, ամենակարևոր գործոններից մեկն է: Չնայած նրա երիտասարդ տարիքին՝ Չիչան իսկական պրոֆեսիոնալ է: Նա, իսկապես, կարող է իր անունը թողնել թիմի պատմության էջերում: Նշեմ, որ անձամբ ինքը՝ Չիչան, դեմ չէ գլխավորել "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդների աղյուսակը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 520 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 3