Home » 2011 » Հունիս » 1 » Ռոբերտ Արզումանյան. "Ռուսների նկատմամբ հաջողության կարող ենք հասնել մեր լավ խաղի շնորհիվ"
21:26
Ռոբերտ Արզումանյան. "Ռուսների նկատմամբ հաջողության կարող ենք հասնել մեր լավ խաղի շնորհիվ"
 Հայաստանի ազգային հավաքականի և լեհական "Յագելոնիայի" երիտասարդ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց, թե ինչ վիճակով և տրամադրությամբ է միացել ազգային հավաքականին. "Ավելի լավ մարզավիճակում եմ ներկայացել հավաքական, քան Ռուսաստանի դեմ առաջին խաղում էր: Հիմա արդեն կանոնավոր խաղում եմ: Ոտքի թեթև ցավերի պատճառով բաց թողեցի վերջին հանդիպումը, սակայն հիմա ամեն ինչ կարգին է: Ռուսների նկատմամբ հաջողության կարող ենք հասնել մեր լավ խաղի շնորհիվ: Երբեք չի եղել, որ խաղադաշտ դուրս գանք և հարմարվենք մրցակցին: Կարծում եմ, որ Սանկտ-Պետերբուրգում պետք է հաջող խաղալու շանսերն ավելի մեծ լինեն, քան Երևանում, քանի որ, առաջինը` այժմ ավելի լավ մարզավիճակում ենք գտնվում, երկրորդը` արդեն խաղացել ենք Ռուսաստանի հավաքականի հետ և տեսել ենք, որ մակարդակի առումով մեր նկատմամբ առավելություն չունեն: Երրորդը` կարծում եմ, որ մրցակցի հարկի տակ խաղալն էլ է առավելություն մեզ համար, քանի որ երբ Երևանում էինք խաղում և մինչ այդ լավ արդյունքներ ունեինք, մեծ էր ճնշումը մեր նկատմամբ: Իսկ հիմա կորցնելու ոչինչ չունենք: Արդեն կորցնելու ոչինչ չունի նաև Ռուսաստանի հավաքականը, և գնալու ենք ազատ խաղալու":
Ռոբերտ Արզումանյանը նշեց նաև, որ ուրախ է, որ հայտնվել է Լեհաստանի առաջնությունում և հանդես է գալիս հենց "Յագելոնիայի" կազմում. "Լեհաստանի առաջնությանը հարմարվեցի հենց առաջին խաղում: Ճիշտ է, այդ խաղում երկրորդ գոլն իմ մեղքով էր, բայց ընդհանուր առմամբ գոհ էին և հարմարվելու հետ կապված դժվարություններ չկար: Ճիշտ է, հիմա ամենամեծ մրցակցությունը հենց իմ խաղային դիրքում է, սակայն ամեն ինչ լավ է":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 465 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0