Home » 2011 » Հունիս » 13 » Ռոբին վան Պերսի. "Պետք է ասել ճշմարտությունը"
22:14
Ռոբին վան Պերսի. "Պետք է ասել ճշմարտությունը"
 Լոնդոնի "Արսենալի" և Հոլանդիայի ազգային հավաքականի առաջատար հաձակվող Ռոբին վան Պերսին լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է "Պրեմիեր լիգայի" ավարտված մրցաշրջանը, որից այդքան էլ գոհ չի մնացել: Հոլանդացի հարձակվողի խոսքերն է մեջբերում անգլիական Telegraph պարբերականը. "Ամեն տարի նույն բանը կրկնվում է: Ուշադրություն դարձրեք "Արսենալի" վերջին մի քանի մրցաշրջանների արդյունքների վրա: Մենք նույնիսկ չենք էլ կարող մտածել չեմպիոնության մասին: Պետք է ասել ճշմարտությունը: Այս դրությունը կարող է էապես փոփոխվել, եթե մի քանի նոր խաղացողներ ունենանք: Ինչ վերաբերում է Անգլիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների վարքին, կարող եմ ասել, որ ինձ դուր չի գալիս, երբ ֆուտբոլիստը, հասնելով մեծ փառքի, կորցնում է գլուխը: Ինձ համար երջանկությունն ամեն առավոտ երեխաներիս հետ նախաճաշելն է: Դա իրականություն կարող էր լինել, եթե ես ամեն գիշեր ակումբներից դուրս չգայի: Իսկական պրոֆեսիոնալը պետք է կենտրոնացած լինի միմիայն ֆուտբոլի վրա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 517 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0