Home » 2011 » Մայիս » 10 » Ռոման Աբրամովիչը մարզիչ է փնտրում
13:07
Ռոման Աբրամովիչը մարզիչ է փնտրում
Բրիտանական հայտնի The Guardian պարբերականի տեղեկացմամբ` Լոնդոնի "Չելսիի" ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչը ակտիվորեն նոր մարզիչ է փնտրում: Ըստ նախնական տեղեկությունների` թեկնածուների ցուցակը գլխավորում են հոլանդացի Գուս Հիդինգը և պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշը: Իսկ ինչ վերաբերում է "Չելսիի" ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին, ապա ինքը` մարզիչն արդեն հայտարարել է, որ կցանկանար մնալ Անգլիայում` այդ պատճառով մերժել է "Ռոմային": Բայց կարծես Անգլիայում մնալու նրա ցանկությունն ամենևին չի անհանգստացնում Ռոման Աբրամովիչին, ով այս մրցաշրջանում մնաց առանց տիտղոսների:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 2