Home » 2011 » Հունիս » 4 » Ռոման Բերեզովսկի. "Հուսով եմ, որ ոչինչ չի խանգարի "Պետրովսկիում" կայանալիք հանդիպմանը մասնակցելուն"
13:02
Ռոման Բերեզովսկի. "Հուսով եմ, որ ոչինչ չի խանգարի "Պետրովսկիում" կայանալիք հանդիպմանը մասնակցելուն"
 Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեջքի ցավերի պատճառով բաց է թողել Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի վերջին երկու հանդիպումները, սակայն հույս ունի, որ դա նրան չի խանգարի մասնակցել ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի շրջանակներում Ռուսաստանի դեմ արտագնա խաղին: Այս կապակցությամբ Բերեզովսկին ասել է. "Մինչև վերջին շրջանում նորմալ էր մարզավիճակս, սակայն վերջին խաղերում մեջքի ցավեր ունեի և այդ պատճառով չեմ մասնակցել "Խիմկիի" վերջին երկու հանդիպումներին և շուտ միանացա հավաքականին: Եվ ես, և բժիշկները հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի և ոչինչ չի խանգարի "Պետրովսկիում" կայանալիք հանդիպմանը մասնակցելուն":
Փորձառու դարպասապահը, ով երկար տարիներ խաղացել է Սանկտ Պետերբուրգի "Զենիթում", առանձնահատուկ զգացողություններ կունենա` խաղալով "Պետրովսկի" մարզադաշտում. "Իհարկե, իմ և Սարգիս Հովսեփյանի համար "Պետրովսկին" հարազատ մարզադաշտ է: Առաջին անգամ պետք է Հայաստանի հավաքականի կազմում խաղամ "Պետրովսկիում" և նոսթալգիայի զգացմունքներ կառաջացնի հարազատ մարզադաշտ վերադառնալը":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 445 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0