Home » 2012 » Նոյեմբեր » 16 » Ռոման Բերեզովսկի. "Կարծում եմ, որ "Դինամոն" պաշտպանողական մարտավարությամբ կխաղա"
20:47
Ռոման Բերեզովսկի. "Կարծում եմ, որ "Դինամոն" պաշտպանողական մարտավարությամբ կխաղա"
 Մոսկվայի "Դինամոյի" և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել մոսկովյան Известия թերթին, որը ստորև ներկայացնում ենք Ձեզ:

- Անկասկած "Զենիթի" դեմ հանդիպումն ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար երկրի գործող չեմպիոնի դեմ խաղերը կարևոր նշանակություն ունեն: Իսկ ինչ վերաբերում է, որ ես նախկինում հանդես եմ եկել պիտերցիների կազմում, ապա դա ոչ մի սկզբունքային դեր չի խաղում: 

Ռոմա՛ն, քո թիմակիցներից ո՞վ կարող է գրավել "Զենիթի" դարպասը:
 - Հարձակվողները: Կարծում եմ, որ Քևին Կուրանյին պետք է գոլ խփի, քանի որ "Ալանիայի" դարպասը երկու անգամ գրավելուց հետո նա իր ուժերի նկատմամբ կրկին վստահություն է ձեռքբերել: Հուսով եմ, որ նա կշարունակի դա նաև "Զենիթի" դեմ խաղում: Կնշեի նաև Ալեքսանդր Կոկորինին, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում: Թիմը նրա հետ մեծ հույսեր է կապում: 

Բայց Կոկորինը վերջերս է վերադարձել թիմ, նրա հավաքականում հանդես գալը իր խաղի վրա չի՞ ազդի:
 - Կարծում եմ՝ ոչ: Վստահ եմ, որ Ալեքսանդրն արագորեն կվերականգնվի, բացի դա "Զենիթի" թիմի կեսը նույնպես ազգային հավաքականի կազմում հանդիպում է անցկացրել: 

Իսկ "Զենիթի" նախկին թիմակիցներից որևէ մեկի հետ առաջիկա հանդիպումը քննարկե՞լ եք:
 - Որևէ մեկի հետ այդ թեմայով չեմ խոսել: Ես նոր եմ վերադարձել Հայաստանի հավաքականից: Ես լավ հարաբերություններ ունեմ Վյաչեսլավ Մալաֆեևի, Ռոման Շիրոկովի և Կոստյա Զիրյանովի հետ, բայց մենք հաճախակի չենք շփվում, ամեն մեկս իր գործով է զբաղված: 

Իսկ "Դինամոն" ինչի՞ հաշվին կարող է հաղթել պիտերյան թիմին:
- Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում: Պետք է պաշտպանությունում ուշադիր գործել: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ "Դինամոն", հաշվի առնելով մրցակցի մակարդակը, պաշտպանողական մարտավարությամբ կխաղա: 

Թիմի ճգնաժամն արդեն անցյալո՞ւմ է:
 - Կարծում եմ՝ այո: Վերջերս թիմը միշտ միավորներ է վաստակում և շտկում է մրցաշարային գործերը, բացի այդ "Դինամոն" արդեն կարողացել է հաղթել այս մրցաշրջանի առաջատարին՝ "ԲԿՄԱ"-ին, որը շատ բան է ասում: 

Այս ընթացքում Դան Պետրեսկուն ի՞նչ է հասցրել փոխել:
 - Առաջին հերթին ավելացել է թիմի տրամադրվածությունը: Պետրեսկուի մոտ հիանալի է ստացվում ֆուտբոլիստներին խաղերից առաջ տրամադրելը: Բոլոր խաղերում, նույնիսկ երբ մենք պարտվել ենք, ինքնանվիրման պակասի առումով ոչ մեկին չենք կարող մեղադրել, բոլորը մինչև վերջ խաղացել են: 

Վերջերս "Դինամոյի" խաղերում մարզադաշտը կիսով չափ դատարկ է լինում: Վերջին խաղին ներկա էին ընդամենը 3 հազար հանդիսական: Ինչի՞ հետ է դա կապված:
 - Ճիշտ եք, ցավոք, մարզադաշտում երկրպագուները քիչ են: Կարծում եմ՝ դա ցրտի հետ է կապված: Եթե ֆուտբոլիստներն անընդհատ շարժման մեջ են և այդպիսով տաքանում են, ապա ամեն մարդ ցուրտ եղանակին չի կարող նստել մարզադաշտում: Այդ իսկ պատճառով շատ դժվար է երկրպագուների ու դարպասապահի համար: 

Զենիթցիների կազմում ումի՞ց ես ամենաշատը վտանգ սպասում:
 - "Զենիթը" հիանալի կազմ ունի, բայց ամենամեծ վտանգը ակնկալում եմ Հալկից և Կերժակովից, բայց ինչքան գիտեմ` բրազիլացին մեր դեմ չի խաղալու: 

Հայաստանի հավաքականի կազմում հանդիպումն ինչպե՞ս անցավ: 
 - Հիանալի, այդ խաղից գերազանց տպավորություններ ունեմ: Այդ խաղում մենք հրաժեշտ տվեցինք հայկական ֆուտբոլի լեգենդ Սարգիս Հովսեփյանին: Միակ բանը, որ չէի սպասում՝ Երևանում շատ ցուրտ էր:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 627 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0