Home » 2011 » Հուլիս » 28 » "Ռոման" հետաքրքրված է Դուգլաս Կոստայով
11:49
"Ռոման" հետաքրքրված է Դուգլաս Կոստայով
Իտալական "Ռոման" ցանկանում է ձեռք բերել Դոնեցկի "Շախտյորի" բրազիլացի ֆուտբոլիստ Դուգլաս Կոստային. հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները: "Հանքափորների" գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ ինքը տեղյակ է այս ամենի մասին և որ չի ցանկանում բաց թողնել առաջատար կիսապաշտպանին. "Պաշտոնական որևէ առաջարկ չի եղել, սակայն ես կցանկանայի պահել թիմի կազմում Կոստային, քանի որ մենք խաղալու ենք "Չեմպիոնների լիգայում" և նա մեզ շատ է պետք",-ասել է Լուչեսկուն` բոլորին ցույց տալով, որ "Շախտյորն" այս տարի լուրջ նպատակներ ունի եվրագավաթային գլխավոր մրցաշարում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 496 | Added by: mu | Tags: առաջարկ, Շախտյոր, Ռոմա, Հանքափորներ, ԶԼՄ-ներ, Դոնեցկ, Դուգլաս Կոստա, Միրչա Լուչեսկու, Չեմպիոնների լիգա | Rating: 5.0/2
Total comments: 0