Home » 2011 » Հոկտեմբեր » 24 » "Ռոման" ցանկանում է Բենզեմային
22:53
"Ռոման" ցանկանում է Բենզեմային
 Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, իտալական "Ռոման" փորձելու է այս ձմռանը ձեռք բերել Մադրիդի "Ռեալի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմային: Հանրահայտ Marca պարբերականի փոխացմամբ՝ "Ռոմայի" գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին շատ է դուր գալիս Բենզեմայի խաղաոճը, և մարզիչը կարծում է, որ հարձակվողը լավ կհամապատասխանի իր թիմի խաղին:
  Աղբյուրը հայտնում է, որ իտալական ակումբի գլխավոր տնօրեն Բալդինին հիանալի հարաբերությունների մեջ է "Արքայական ակումբի" ղեկավարության հետ, ինչը կարող է մեծապես նպաստել ֆուտբոլիստի տրանսֆերը իրականացնելու գործում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 434 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0