Home » 2011 » Մայիս » 9 » "Ռոման" ևս հավակնում է Պաստորեին
17:37
"Ռոման" ևս հավակնում է Պաստորեին
Իտալական "Պալերմոյի" արգենտինացի երիտասարդ ու խոստումնալից կիսապաշտպան Խավյեր Պաստորեի հնարավոր տրանսֆերի մասին խոսակցությունները շարունակվում են գրեթե կես տարի: Հիմա էլ լուրեր են տարածվել այն մասին, թե իբր "Ռոման" ամենամոտն է կանգնած այս խաղացողին, ում համար "Պալերմոյին" կվճարի 30 միլիոն եվրո: Ինչպես տեղեկացնում է Il Corriere dello Sport պարբերականը, թիմերին մնում է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ըստ նախնական խոսակցությունների` Պաստորեին կառաջարկվի 5 տարվա պայմանագիր` տարեկան 1.5 միլիոն եվրո աշխատավարձով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 1