Home » 2012 » Հունվար » 11 » Ռոմարինյոն քննադատում է Մեսսիին
11:03
Ռոմարինյոն քննադատում է Մեսսիին
 Բրազիլիայի ազգային հավաքականի երբեմնի առաջատար հարձակվող Ռոմարիոյի որդին` Ռոմարինյոն, հայտարարել է, որ 2009-2011թթ.-ի Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ արգենտինացի Լիոնել Մեսսին դեռևս շատ հեռու է իր հոր մակարդակի խաղ ցուցադրելուց: "Ո՞վ է ավելի լավը` հայրս, թե՞ Մեսսին: Իհարկե, իմ հայրն ավելի լավն է, քանի որ 1000-ից ավելի գոլ է խփել: Պետք է ասել, որ Մեսսին այժմ աշխարհում լավագույն խաղացողն է, բայց նա շատ հեռու է իմ հոր խաղամակարդակից: Մեսսին պետք է դեռ երկար պարապի ու "հաց ու պանիր ուտի", որ հասնի իմ հորը` Ռոմարիոյին",-ասել է 17-ամյա Ռոմարինյոն, ով դեռևս հանդես է գալիս բրազիլական "Վասկու դա Գամայի" մանկապատակնեկան թիմերից մեկում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 444 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0