Home » 2011 » Նոյեմբեր » 14 » Ռոմարիոն ստիպված է լինելու ստուգել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը
17:42
Ռոմարիոն ստիպված է լինելու ստուգել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը
 Բրազիլիայի սոցիալական կուսակցության կոնգրեսմեն Ռոմարիոն ստիպված կլինի մոտ ժամանակներս ստուգել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Տեյշերայի աշխատանքը: Պենտակամպիոնների էքս-հարձակվողը ՖԻՖԱ-ից պահանջել է 1990թ.-ի փաստաթղթերը, քանի որ կարծում է, որ այդ տարի Բրազիլիայում կաշառակերություններ են եղել, որոնք դուրս չեն եկել ջրի երես: Ըստ բրազիլացի լեգենդի` ինքը պարզապես ցանկանում է ևս մեկ անգամ համոզվել, որ այն ամենը, ինչ կապված է Աշխարհի 2014թ.-ի առաջնության նախապատրաստական աշխատանքների հետ, ոչ մի անօրինականություն չի պարունակում: Բացի այդ, Ռոմարիոն իր կուսակցականներին կոչ է անում իր կողմն անցնել, որպեսզի կարողանան լավագույնս անցկացնել Աշխարհի առաջնությունը:
  Հիշեցնենք, որ Ռիկարդո Տեյշերան Աշխարհի 2014թ.-ի առաջնության կազմակերպման համար նախատեսված կոմիտեի նախագահն է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 525 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0