Home » 2011 » Նոյեմբեր » 2 » Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել Ճապոնիա
19:39
Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել Ճապոնիա
 Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը տեղեկացնում է, որ բրազիլական "Ֆլամենգոյի" ֆանտաստիկ կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է կարիերան շարունակել Ճապոնիայում, քանի որ բրազիլացի "կախարդի" ծառայություններով է հետաքրքրվում ճապոնական "Կավասակի Ֆրոնտալե" ակումբը: Այս քայլով ճապոնական ակումբի ներկայացուցիչները ցանկանում են շատացնել իրենց երկրպագուների քանակը:
  Հավելենք, որ ներկայումս մի շարք ճապոնական ակումբներ փորձում են գնել Եվրոպայում և Ամերիկայում հանդես եկող հայտնի ֆուտբոլիստների, որպեսզի ճապոնական ֆուտբոլը վերելք ապրի, որի վառ ապացույցն այն է, որ ճապոնական "Սինիձու Ս-Պուլս" ակումբը վերջերս գնել է Ֆրեդի Յունբերգին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0