Home » 2011 » Հուլիս » 23 » Ռոնալդու. "Բոլոր նորեկները հիանալի են գործում"
08:39
Ռոնալդու. "Բոլոր նորեկները հիանալի են գործում"
 Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան-հարձակող Քրիշտիանու Ռոնալդուն երկու օր առաջ մեքսիկական "Չիվաս" ակումբի հետ կայացած ընկերական հանդիպման ավարտից հետո (Խմբ. նշենք, որ հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով 3-0 հաշվով, և այդ խաղում դասական հեթ-տրիկի հեղինակ է դարձել հենց Ռոնալդուն) նշել է, որ "Արքայական ակումբի" բոլոր նորեկները հիանալի ինտեգրվել են թիմում: Ինչպես հիշեցնում է soccer.ru ֆուտբոլային պորտալը, իսպանական ակումբի հետ արդեն պայմանագրեր են կնքել Նուրի Շահինը, Ֆաբիո Կոենտրաուն, Համիտ Ալթինթոփը և Խոսե Կալյեխոնը: Ռոնալդուն ասել է. "Բոլոր նորեկները զարմացնում են ինձ: Նրանք շատ լավն են: Մենք լավ ենք նախապատրաստվում և նոր մրցաշրջանը պետք է գերազանց մարզավիճակով մեկնարկենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hayk | Tags: կիսապաշտպան-հարձակող, Նուրի Շահին, Մադրիդի Ռեալ, Չիվաս, Պորտուգալիայի ազգային հավաքական, soccer.ru, Քրիշտիանու Ռոնալդու, Համիդ Ալթինթոփ, Ֆաբիու Կոենտրաու | Rating: 5.0/2
Total comments: 0