Home » 2011 » Սեպտեմբեր » 15 » Ռոնալդու. "Ինձ չեմ համարում գոռոզամիտ"
19:07
Ռոնալդու. "Ինձ չեմ համարում գոռոզամիտ"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գերաստղ կիսապաշտպան-հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն լրագրողներին պատմել է, որ ոչինչ չի լսել Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի "Բորուսիայի" 19-ամյա կիսապաշտպան Մարիո Գյոտցեի մասին և մեկնաբանել է իր հասցեին արված քննադատությունները: Գերմանական հեղինակավոր Bild պարբերականը մեջբերում է "սերուցքայինների" պորտուգալացի արագավազորդի խոսքերը. "Գյոտցե՞: Իսկ ո՞ր դիրքում է նա խաղում: Գիտեք, ես շատ ժամանակ չեմ ունենում, որպեսզի հետևեմ "Բունդեսլիգային": Ինձ գոռոզամիտ չեմ համարում: Եվ ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ են մարդիկ խոսում իմ մասին: Ես միշտ փորձում եմ լինել լավ մարզավիճակում: Շատ եմ աշխատում: Չեմ կարծում, որ իմ սպորտային հմտությունները քննադատության են արժանի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 510 | Added by: Hayk | Tags: Bild, պարբերական, Դորտմունդի Բորուսիա, լրագրող, Մարիո Գյոտցե, Մադրիդի Ռեալ, Գերմանիա, կիսապաշտպան, Քրիշտիանու Ռոնալդու, գերաստղ | Rating: 5.0/1
Total comments: 0