Home » 2011 » Հուլիս » 5 » Ռոնալդու. "Ինձ համար ընտանիքը միշտ առաջին տեղում է"
12:31
Ռոնալդու. "Ինձ համար ընտանիքը միշտ առաջին տեղում է"
 Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան-հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն լրագրողների հետ խոսել է իր կյանքի կարևոր արժեքների մասին: Բրիտանական Mirror պարբերականը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը. "Ինձ համար ընտանիքը միշտ առաջին տեղում է: Ամենակարևորն իմ որդին է: Ընտանիքից հետո գալիս է ֆուտբոլը, իսկ երրորդ տեղում փողն է: Ես շատ եմ ցանկանում, որ որդիս գնա իմ ճանապարհով և դառնա ֆուտբոլիստ, սակայն նա կարող է ընտրել մեկ այլ մասնագիտություն, որը ցանկանա: Կարծում եմ, որ դեռ վաղ է սրա մասին մտածելու համար: Ցանկանում եմ նրան հեռու պահել կաշառակերությունից և տարբեր տեսակի անցանկալի իրադարձություններից: Նա չպետք է տարբերվի բոլորից: Կարծում եմ, որ նա բոլոր երեխաների նման կհաճախի սովորական դպրոց և կունենա սովորական դասընկերներ: Անձամբ ես մեծացել եմ աղքատության մեջ: Ես չունեի խաղալիքներ, "Սուրբ Ծննդին" ինձ տարբեր տեսակի նվերներ չէին տալիս: Ընտանիքում սենյակը բաժանել էինք չորս մասի, որոնցից մեկական հասնում էր ինձ, եղբորս և երկու քույրիկներիս: Շրջապատում բոլորը մեզ նման էին ապրում, և մենք բոլորս էլ երջանիկ էինք: Այժմ ես շատ գումար եմ աշխատում և ամեն կերպ օգնում եմ ընտանիքիս անդամներին: Չեմ կարծում, որ փողն ինձ շատ է փոխել: Ես բավականաչափ հայտնի էի դպրոցում և փոքրուց այդքան էլ տարված չեմ եղել սովորելու ցանկությամբ: Ինձ հեռացրել են դպրոցից, քանի որ ուսուցչի վրա աթոռ եմ նետել. այդ ուսուցիչն ինձ չէր հարգում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 555 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0