Home » 2012 » Ապրիլ » 29 » Ռոնալդուն կրկնել է 80 տարի առաջվա ռեկորդը
16:52
Ռոնալդուն կրկնել է 80 տարի առաջվա ռեկորդը
 "Արքայական ակումբի" առաջատար հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, այսօր կայացած "Սևիլյայի" հետ խաղում դառնալով մեկ գոլի հեղինակ, այս մրցաշրջանում խփել է իր 43-րդ գնդակը՝ բացառիկ ռեկորդի հեղինակ դառնալով։ Իսպանական "Լա Լիգայի" 98 խաղերում պորտուգալացին դարձել է 109 գոլերի հեղինակ։ Շնորհիվ իր գոլերի՝ Ռոնալդուն արդեն մտնում է "Ռեալի" լավագույն հարձակվողների տասնյակում։ Բացի այդ պորտուգալացի կիսապաշտպանը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է թարմացնել դեռևս 80 տարի առաջ գրանցված ֆուտբոլային ռեկորդը․ նրան հաջողվել է մրցաշրջանի ընթացքում եվրոպական 4 առաջատար առաջնություններից մեկում դառնալ 43 գոլերի հեղինակ։ Վերջին անգամ նման բան հաջողվել էր 1931/1932 մրցաշրջանում անգլիական "Էվերթոնի" հարձակվող Դիքսի Դինին։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 563 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0