13:26 Ռոնալդու. "Շատերը նախանձում են "Ռեալին" | |
Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն կարծում է, որ "Արքայական ակումբն" այսօր ամենաուժեղն է աշխարհում, ինչը մեծ նախանձ է առաջացնում հակամադրիդիստների շրջանում: Պորտուգալացու խոսքերը մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը. "Ռեալն" աշխարհի լավագույն ակումբն է և այդ պատճառով էլ մեծ նախանձ է առաջանում բոլորի մոտ: Ես կարծում եմ` այս մրցաշրջանը մեզ համար լի է լինելու նվաճումներով: Անցած մրցաշրջանում մեզ բանտարկել էին "Բարսելոնայի" հետ մրցակցելուց, բայց այս տարի արդեն մենք այդ ամենը մոռացել ենք և անելու ենք ամեն ինչ բարձունքում լինելու համար":
| |
|
Total comments: 3 | |
| |