Home » 2011 » Հուլիս » 15 » Ռոսսին գրեթե "Յուվենթուսում" է
20:03
Ռոսսին գրեթե "Յուվենթուսում" է
 Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ Ֆեդերիկո Պաստորելոն՝ Ջուզեպպե Ռոսսիի գործակալը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրինի "Յուվենթուսի" կողմից իր հաճախորդի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության մասին: Հրատարակությունը տեղեկացնում է, որ գործակալն իսպանական ակումբի ներկայացուցիչներին կհանդիպի, որպեսզի փոխանցի իտալական կողմի առաջարկը, որը պատրաստ է 25 մլն եվրո վճարել: Հաղորդվում է, որ "Յուվենթուսը" պատրաստ է գործարքին միացնել նաև իր ֆուտբոլիստներից մեկին: Նշվում է, որ Ռոսսին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել թուրինյան ակումբի հետ անձնական պայմանագրի վերաբերյալ և նրա աշխատավարձը կկազմի տարեկան 3.5 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0