Home » 2011 » Դեկտեմբեր » 22 » Ռուբեն Հայրապետյան. "Ես միշտ էլ մեր ընտրանու շանսերը բարձր եմ գնահատել"
15:55
Ռուբեն Հայրապետյան. "Ես միշտ էլ մեր ընտրանու շանսերը բարձր եմ գնահատել"
 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականն իր առջև պետք է նպատակ դնի դուրս գալու 2014թ.-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ` այն էլ խմբից դուրս գալով առաջին հորիզոնականով: Հայկական Լուրեր Հայաստանից պարբերականը մեջբերում է Ռուբեն Հայրապետյանի խոսքերը. "Ես միշտ էլ բարձր եմ գնահատել մեր ընտրանուն, սակայն սա ֆուտբոլ է, և ինչը ինչպես կդասավորվի, չեմ կարող ասել, քանի որ երբեք չեմ զբաղվել գուշակությամբ: Բայցևայնպես, իմանալով մեր ընտրանու բոլոր առավելություններն ու թերությունները` մենք մեր առջև չեն կարող դնել որևէ այլ նպատակ, քան դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ` խմբային փուլն էլ ավարտելով առաջին հորիզոնականով: Ինձ հետ համակարծիք է նաև ողջ հայ ազգը, ուստի նրանք մեզանից որևէ այլ բան չեն էլ սպասում":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 942 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0