Home » 2011 » Հունիս » 4 » Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը "Советский Спорт" թերթին
11:33
Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը "Советский Спорт" թերթին
 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց է ունեցել ռուսական "Советский Спорт" թերթի հետ, որի ընթացքում բարձր է գնահատել մեր հավաքականի հնարավորությունները. "Մեզ համար նշանակություն չունի որտեղ խաղալ` Մոսկվայում, թե՞ Պետերբուրգում. մեզ ամենուրեք շատ ջերմ են ընդունում":

Վերջին շրջանում ռուս երկրպագուների մոտ զգացվում են ազգայնական տրամադրությունների վերելք. արդյո՞ք դա կազդի այս հանդիպման վրա:
Ես դրան չեմ հավատում: Մեր ժողովուրդները բազմաթիվ դարերի ընթացքում եղբայրներ են, և նման բան չի կարող լինել, իսկ եթե կան այդպես տրամադրված մարդիկ, ապա նրանք շատ քիչ են: Երևանում մեր երկրպագուները ջերմորեն ընդունեցին և ճանապարհեցին ռուսներին:
Ինչպիսի՞ խաղ եք ակնկալում Պետերբուրգում:
Ես միմիայն հաղթանակի համար եմ եկել Պետերբուրգ, և առավելագույնն եմ պահանջում մեր հավաքականից:
Հայ ֆուտբոլիստները հաղթանակի դեպքում պարգևատրություն կստանան, թե՞ ոչ:
Մեր տղաները հավաքականում խաղում են ողջ ազգի համար: Նրանց թիկունքում կանգնած է մի ամբողջ ժողովուրդ, և նրանք մտածում են միմիայն լավ խաղի մասին: Չգիտեմ, Ռուսաստանում ինչպես, բայց մեր խաղացողները հավաքականում գումար վաստակելու համար չէ, որ ֆուտբոլ են խաղում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 404 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 4