Home » 2011 » Հուլիս » 9 » Ռումենինգե. "Սիթիի" ինչի՞ն է պետք Բոատենգը"
18:56
Ռումենինգե. "Սիթիի" ինչի՞ն է պետք Բոատենգը"
 Գերմանական "Բավարիայի" գործադիր տնօրեն Կառլ Հայնց Ռումենինգեն հայտարարել է այն մասին, որ մյունխենյան ակումբը ձեռք չի բերելու անգլիական "Մանչեսթեր Սիթիի" պաշտպան Ժերոմ Բոատենգին: Գերմանական Spox պարբերականը մեջբերում է Ռումենինգեի խոսքերը. "Յուրաքանչյուր տրանսֆեր իրականացնելուց առաջ մենք պետք է այդ ամենին սառը մոտեցում ցուցաբերել: Այժմ Բոատենգը պատկանում է "Մանչեսթեր Սիթիին", և մենք ցանկանում ենք ձեռք բերել նրան, սակայն "քաղաքացիներն" այնքան մեծ գումար են պահանջում, որ մենք երբևէ չենք կարող դա նրանց վճարել: Բացի դրանից, նրանք կարծես թե մեկ այլ ձևով են մոտենում տրանսֆերային երկխոսություններին: Այնպիսի կարծիք կա, որ նրանք չեն ցանկանում մեզ հետ կապեր հաստատել: "Սիթիի" ինչի՞ն է պետք Բոատենգը: Նրանք արդեն երկու պաշտպանների ձեռք են բերել՝ Սավիչին և Կլիշիին":
Ըստ ժամանակակից ԶԼՄ-ների տեղեկությունների՝ մյունխենյան գրանդը Բոատենգին ձեռք բերելու համար "քաղաքացիներին" առաջարկել է 9 մլն եվրո, սակայն վերջիններս Բոատենգի համար ցանկանում են ստանալ 20 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 388 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0