Home » 2011 » Հուլիս » 23 » Ռունի. "Նոր մրցաշրջանում փորձելու ենք հաղթել բոլոր մրցաշարերում"
19:58
Ռունի. "Նոր մրցաշրջանում փորձելու ենք հաղթել բոլոր մրցաշարերում"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Ուեյն Ռունին ընդգծել է նախամրցաշրջանային պատրաստվածության կարևորությունը, ինչպես նաև պատմել է իր թիմի նպատակների մասին: Բրիտանական հեղինակավոր պարբերականները մեջբերում են Ռունիի խոսքերը. "Ես իմ առջև որևէ նպատակ չեմ դնում, սակայն հիանալի կլիներ, եթե ես կարողանայի ողջ մրցաշրջանի ընթացքում վնասվածք չստանալ: Միշտ շատ կարևոր է լավ պատրաստվել առաջիկա մրցաշրջանին, քանի որ հենց դրանում է թաքնված հաջողության գաղտնիքը: Մենք այս շաբաթ շատ քրտնաջան ենք աշխատել և անհամբերությամբ սպասում ենք խաղերին: Երբ դու հանդես ես գալիս "Մանչեսթեր Յունայթեդի" կազմում, քո նպատակն է հաղթել բոլոր մրցաշարերում: Մենք, բնականաբար, ձգտելու ենք կրկին նվաճել "Պրեմիեր լիգայի" հաղթողի տիտղոսը, բայց չենք պատրաստվում անտեսել մնացած մրցաշարերը: Մենք ցանկանում ենք հաղթել ամեն ինչ՝ սկսած Community Shield-ից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 414 | Added by: Hayk | Tags: Ուեյն Ռունի, Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիայի ազգային հավաքական, Community Shield | Rating: 5.0/1
Total comments: 4