Home » 2011 » Հուլիս » 22 » Ռունիի մարզաշապիկն Անգլիայում ամենաշատ վաճառվածն է
16:48
Ռունիի մարզաշապիկն Անգլիայում ամենաշատ վաճառվածն է
 Բրիտանական The Sun պարբերականը տեղեկացնում է, որ Անգլիայի ազգային հավաքականի և "Մանչեսթեր Յունայթեդի" առաջատար հարձակվող Ուեյն Ռունին գլխավորել է Անգլիայում ամենահաճախ վաճառվող մարզաշապիկների տասնյակը: Ըստ պարբերականի` նրա մարզաշապիկը շրջանցել է նույնիսկ նախորդ տարիներին առաջատար իսպանացի Ֆեռնանդո Տորեսին, ում աստղը մարել է "Լիվերպուլից" "Չելսի" տեղափոխվելուց հետո:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անգլիական "Պրեմիեր լիգայի" ամենավաճառվող մարզաշապիկների լավագույն տասնյակը.

1 (3). Ուեյն Ռունի ("Մանչեսթեր Յունայթեդ")
2 (1). Ֆեռնանդո Տորես ("Լիվերպուլ" / "Չելսի")
3 (2). Սթիվեն Ջերարդ ("Լիվերպուլ")
4 (-). Խավիեր Էրնանդես ("Մանչեսթեր Յունայթեդ")
5 (-). Ռոբին վան Պերսի  ("Արսենալ")
6 (6). Ֆրենկ Լեմպարդ ("Չելսի")
7 (7). Դիդյե Դրոգբա ("Չելսի")
8 (-). Լուիս Սուարես ("Լիվերպուլ")
9 (5). Անդրեյ Արշավին ("Արսենալ")
10 (-). Ռայան Գիգզ  ("Մանչեսթեր Յունայթեդ")

Վերջում նշվենք, որ փակագծերում գրված թվերը ցույց են տալիս այդ ֆուտբոլիստների զբաղեցրած դիրքերը նախորդ տարի: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hayk | Tags: The Sun, Ուեյն Ռունի, Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիայի ազգային հավաքական, մարզաշապիկ | Rating: 5.0/2
Total comments: 0