Home » 2011 » Հոկտեմբեր » 14 » Ռունին չի խաղա ԵՎՐՈ 2012-ի խմբային մրցաշարում
15:45
Ռունին չի խաղա ԵՎՐՈ 2012-ի խմբային մրցաշարում
 Ահա այսպիսի խիստ որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Անգլիայի ազգային հավաքականի առաջատարներից մեկի հանդեպ: Որքան էլ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան և անձամբ Ռունին նամակներ ուղարկեին ՈւԵՖԱ` խնդրելով շատ խիստ որոշում չկայացնել, կարգապահական կոմիտեն վարվեց խստագույնս: Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին խաղային դրվագում միտումնավոր հարվածել էր Մոնտենեգրոյի հավաքականի ֆուտբոլիստին և հեռացվել խաղադաշտից:
Այսպիսով, Անգլիայի ազգային հավաքականը ստիպված է լինելու անց կացնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբային մրցաշարն առանց թիմի առաջատարի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 410 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0