Home » 2011 » Դեկտեմբեր » 4 » Ռունին կմեկնի ԵՎՐՈ 2012
08:11
Ռունին կմեկնի ԵՎՐՈ 2012
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" տաքարյուն հարձակվող Ուեյն Ռունին կընդգրկվի Անգլիայի ազգային հավաքականի հայտացուցակում, որ հետագայում հնարավորություն ստանա մասնակցելու "ԵՎՐՈ 2012"-ի եզրափակիչ փուլին: Գրեթե 100 տոկոս վստահությամբ կարելի է ասել, որ Կապելլոն կվերցնի այս ֆուտբոլիստին նույնիսկ այն դեպքում, եթե ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն մերժի անգլիացիների՝ Ռունիի երեքխաղյա որակազրկման բողոքարկման հայցը: "Դուք հարցնում եք` կվերցնե՞մ ես արդյոք Ռունիին, եթե որակազրկումը չկրճատվի: Այո, կվերցնեմ: Ես հույս ունեմ, որ Ռունին արդյունքում կկարողանա մասնակցել խմբային փուլի վերջին մրցավեճին",-Կապելլոյի խոսքերը մեջբերել են անգլիական ԶԼՄ-ները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0