Home » 2012 » Հունվար » 10 » "Ռուսական Մեսսին" գուցե չխաղա իր երազանքների թիմում
08:22
"Ռուսական Մեսսին" գուցե չխաղա իր երազանքների թիմում
 Ինչպես հայտնում են ռուսական հայտնի էլեկտրոնային մարզական պարբերականները, Մոսկվայի "ԲԿՄԱ"-ի և Ռուսաստանի ազգային ընտրանու 21-ամյա տաղանդավոր հարձակվող Ալան Ձագոևի համար անգլիական "Չելսին", որ մի շարք կադրային խնդիրներ ունի, գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի խնդրանքով պատրաստվում է շուրջ 15 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել, մինչդեռ Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 19-ակի դափնեկիր "Մանչեսթեր Յունայթեդը", որը նույնպես հետաքրքրված է խաղացողի ծառայություններով, ռուս տաղանդի համար առաջարկում է 10 մլն ֆունտ:
   Հավելենք, որ խաղացողի տրանսֆերի մի մասը պատկանում է "Չելսիի" սեփականատեր Ռոման Աբրամովիչին, այնպես որ դժվար չէ գուշակել, թե ուր կհայտնվի ֆուտբոլիստը: Միայն տեղեկացնենք, որ անձամբ Ձագոևին ձգում է իսպանական "Լա լիգան" և Մադրիդի "Ռեալը", ուր խաղում է իր երիտասարդ հայրենակիցը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 430 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0