Home » 2011 » Հունիս » 4 » Ռուսաստան-Հայաստան հանդիպման մրցավարները ֆրանսիացիներ են
11:07
Ռուսաստան-Հայաստան հանդիպման մրցավարները ֆրանսիացիներ են
 ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այն մրցավարների անունները, ովքեր կսպասարկեն ԵՎՐՈ 2012-ի առաջիկա ընտրական հանդիպումները։ Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի "Պետրովսկի" մարզադաշտում կայանալիք Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կվարի ֆրանսիացի Ստեֆան Լանուայի գլխավորած մրցավարական բրիգադը։
Նշենք, որ Լանուան Ֆրանսիայում հայտնի մրցավար է և միջազգային հանդիպումների զգալի փորձ ունի. 41-ամյա մրցավարը "Չեմպիոնների լիգայի" 2010/11թթ. խաղարկությունում վարել է 4 հանդիպում։ Նա միջազգային 40 հանդիպումներում 6 անգամ կարմիր քարտ է ցույց տվել, 8 անգամ նշանակել 11 մետրանոց և 143 անգամ զգուշացրել է խաղացողներին՝ գլխավերևում պահելով դեղին քարտը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0