Home » 2012 » Հունվար » 5 » Ռոյսը կտեղափոխվի Դորտմունդի "Բորուսիա"
08:44
Ռոյսը կտեղափոխվի Դորտմունդի "Բորուսիա"
Գերմանական Մյունխենգլադբախի երիտասարդ, միևնույն ժամանակ անչափ տաղանդավոր կիսապաշտպան Մարկո Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Դորտմունդի "Բորուսիա", քանի որ վերջինիս ղեկավարությունը կարողացել է ավելի արագ ու ճարպիկ գտնվել: "Մենք կարողացանք գնել մեր երազանքների խաղացողներից մեկին: Նա շատ կուժեղացնի մեր թիմի հարձակումը: Ուրախ ենք, որ Ռոյսը, ստանալով բազմաթիվ առաջարկներ, ընտրեց հենց մերը",-ասել է դորտմունդյան թիմի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը:
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ Bild պարբերականը, խաղացողի համար պետք է վճարվի 17.5 մլն եվրո, իսկ անձամբ Ռոյսի հետ կկնքվի 5-ամյա պայմանագիր:
Հավելենք, որ նախկինում հաղորդվում էր, որ Մարկո Ռոյսի համար պայքարում են նաև "Բավարիան", "Մանչեսթեր Սիթին", "Ինտերը" և "Ռեալը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 372 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0