Home » 2011 » Հուլիս » 19 » "Սևիլյան" ցանկանում է վաճառել Կապելին
09:51
"Սևիլյան" ցանկանում է վաճառել Կապելին
Ինչպես գրում են իսպանական թերթերը, անդալուզյան "Սևիլյան" մտադիր է թիմի բյուջեն հարստացնել՝ Լիսաբոնի "Սպորտինգին" վաճառելով Իսպանիայի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Դիեգո Կապելին: Անդալուզյան թիմի ղեկավարությունը պատրաստ է 23-ամյա կիսապաշտպանից բաժանվել առնվազն 16 միլիոն եվրոյի դիմաց (ժամանակին խաղացողի համար Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը մինչև 25 մլն եվրո էր առաջարկում): Նշվում է, որ պորտուգալական կողմը 5 մլն պակաս գումար է առաջարկում: Ըստ որոշ մարզական աղբյուրների` այս տրանսֆերային պատուհանի ընթացքում "Սևիլյայի" գլխավոր նպատակը Կապելի վաճառքից ստացված գումարով լոնդոնյան "Տոտենհեմի" մեքսիկացի կիսապաշտպան Ջովանի դոս Սանթոսի ձեռքբերումն է:
Հավելենք, որ անցած մրցաշրջանում Կապելը "Սևիլյայի" կազմում անց է կացրել 24 հանդիպում` դառնալով 7 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 435 | Added by: Hartsat | Tags: Ջովանի դոս Սանթոս, անդալուզյան Սևիլյա, Դիեգո Կապել, Ռեալ, Սպորտինգ, Լիսաբոն, Տոտենհեմ | Rating: 5.0/2
Total comments: 0