Home » 2011 » Մայիս » 5 » "Սևիլյան" նոր հարձակվողի է փնտրում
22:31
"Սևիլյան" նոր հարձակվողի է փնտրում
 Բրիտանական The Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ իսպանական "Սևիլյան" ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի "Տոտենհեմի" ռուս 29-ամյա հարձակվող Ռոման Պավլյուչենկոյին:Ինչպես հայտնի է, անդալուզյան "Սևիլյան" արդեն վաճառել է Լուիս Ֆաբիանոյին, իսկ ամռանն անդալուզական թիմի կազմը լքելու է նաև 33-ամյա Ֆրեդերիկ Կանուտեն: Հենց դա է պատճառը, որ "Սևիլյայի" ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել ռուս հարձակվողին: Պավլյուչենկոյի տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 9 մլն եվրո, իսկ "խթանների" հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2013թ.-ի ամառ:Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պավլյուչենկոն "Տոտենհեմի" կազմում անց է կացրել 38 խաղ և դարձել 12 գոլի հեղինակ:Հիշեցնենք, որ իսպանական "Սևիլյայի" կազմում ժամանակին հանդես է եկել նաև ևս մեկ ռուս հարձակվող` Ալեքսանդր Կերժակովը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 431 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0