Home » 2011 » Դեկտեմբեր » 20 » "Սևիլյայի" նախագահը դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման
16:57
"Սևիլյայի" նախագահը դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման
 Մադրիդյան Marca հանդեսը հաղորդում է, որ Մալագայի վերին ատյանի դատարանը "Սևիլյայի" նախագահ Խոսե Մարիա դել Նինյոյին դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման: Ըստ տեղեկությունների` դել Նինյոն մեղավոր է ճանաչվել կաշառակերության, անշարժ գույքի զեղծարարությունների և Մարբել քաղաքի գանձարանից շորթումներ կատարելու համար: Բացի դել Նինյոյից, պատիժ կկրի նաև Մարբել քաղաքի նախկին քաղաքապետ Խուլիան Մունյոսը:  Այս զեկծարարությունների հետ որոշակիորեն կապված է նաև քաղաքային կառավարության նախկին խորհրդական Խուան Անտոնիո Ռոկան, ով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
     Հավելենք, որ սկզբնապես դատավորը ցանկանում էր դել Նինյոյին ազատազրկել 30 տարով, սակայն հանցագործի դատապաշտպանը կարողացել է մեղմացնել պատիժը 4 անգամ` այն դարձնելով 7.5 տարի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 431 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0