Home » 2013 » Ապրիլ » 6 » Սակկի. "Կասիլյասը միշտ էլ վատ է մարզվել"
09:17
Սակկի. "Կասիլյասը միշտ էլ վատ է մարզվել"
 Իսպանական ԶԼՄ-ները մի քանի ժամ է՝ տարածում են Մադրիդի "Ռեալի" նախկին սպորտային տնօրեն Արիգո Սակկիի հարցազրույցի տեսագրությունը, որտեղ մասնագետը ճիշտ է համարել Ժոզե Մոուրինյոյի՝ Իկեր Կասիլյասի նկատմամբ կիրառած այս պատժամիջոցները: Ավելի վաղ հայտնում էին, որ Սակկին ճիշտ է համարել այն հանգամանքը, որ այսօր "Ռեալի" դարպասը պաշտպանում է ոչ թե վնասվածքից լրիվ ապաքինված Կասիլյասը, այլ լավագույն մարզավիճակում գտնվող Դիեգո Լոպեսը: Իտալացին հայտարարել է, որ Կասիլյասը երբեք էլ լավ չի մարզվել, թեև հետագայում ժխտել է իր ասածները՝ երկիմաստ մտքեր հայտնելով: "Կարծում եմ՝ Մոուրինյոն թիմի հիմնական կազմում չի ընդգրկում Իկերին, քանի որ նա չի աշխատում ակումբի համար: Նա չի աշխատում հանրության համար, իսկ Մոուրինյոն հանրության անհատներից է: Կասիլյասը վերջին շրջանում լավ չէր աշխատում, թեպետ միշտ էլ նա լավ չի մարզվել: Այդ մասին քչերը գիտեն",- ասել է իտալական "Միլանի" նախկին գլխավոր մարզիչը, ով եղել է նաև "Ռեալի" մարզական տնօրենի պաշտոնում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 340 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0