Home » 2011 » Հունիս » 16 » Սամուել Էտո'ո. "Ես մի քանի առաջարկներ եմ ստացել տարբեր ակումբներից"
14:37
Սամուել Էտո'ո. "Ես մի քանի առաջարկներ եմ ստացել տարբեր ակումբներից"
 Իտալական Միլանի "Ինտերի" և Կամերունի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Սամուել Էտո'ոն լրագրողներին խոստովանել է, որ տարբեր ակումբների կողմից առաջարկներ է ստացել և մոտ ժամանակներս պատրաստվում է դրանք քննարկել իր գործակալի հետ: Կամերունցի հարձակվողի խոսքերն է մեջբերում իտալական հեղինակավոր Football Italia պարբերականը. "Այո, ես իսկապես մի քանի հետաքրքիր առաջարկներ եմ ստացել տարբեր ակումբներից և մոտ ժամանակներս պատրաստվում եմ դրանք քննարկել: Ես արդեն 30 տարեկան եմ և կարծում եմ, որ արդեն մոտենում է այն ժամանակը, երբ պետք է որոշում կայացնեմ կարիերաս ավարտելու մասին: Մի բան ասեմ միայն, որ չեմ քննարկելու այն առաջարկները, որոնք ինձ 100 հազար և ավելի մեծ գումարներ կխոստանան: Ես պարզապես ցանկանում եմ խաղալ այնպիսի ակումբում, որտեղ սիրում են ֆուտբոլ: Այդ դեպքում ֆուտբոլ խաղալիս ես մաքսիմալ հաճույք կստանամ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 531 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0