Home » 2011 » Հունիս » 17 » Սամուել Էտո'ոն, Ասու Էկոտտոն և Ալեքս Սոնգը կարող են այլևս չհագնել Կամերունի ընտրանու մարզաշապիկը
16:02
Սամուել Էտո'ոն, Ասու Էկոտտոն և Ալեքս Սոնգը կարող են այլևս չհագնել Կամերունի ընտրանու մարզաշապիկը
 Հեղինակավոր AFP պարբերականը տեղեկացնում է, որ Կամերունի ազգային հավաքականի միանգամից երեք աստղային ֆուտբոլիստներ կարող են այլևս չհագնել Կամերունի ընտրանու մարզաշապիկը: Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան մոտակա ժամերում որոշում կկայացնի, թե ինչպիսի պատժամիջոցներ կկիրառվեն Սամուել Էտո'ոյի, Ալեքսանդր Սոնգի և Ասու Էկոտտոյի նկատմամբ: Նրանք պետք է ֆեդերացիային բացատրություն տան Սենեգալի ընտրանու հետ կայացած հանդիպման ժամանակ իրենց անհարգալից դրսևորելու համար: Այսպես. Սամուել Էտո'ոն Սենեգալի հետ կայացած հանդիպման ժամանակ չի իրացրել 11 մետրանոց հարվածը և անընդհատ խանգարել է ընտրանու գլխավոր մարզչին փոփոխություններ անելու ժամանակ, Սոնգը պետք է բացատրի, թե ինչի համար չի սեղմել իր հայրենակից Սամուել Էտո'ոյի ձեռքը, իսկ Ասու Էկոտտոն էլ պետք է բացատրություն տա, թե ինչու ընդհանրապես չի ժամանել Սենեգալի հետ կայացած հանդիպմանը:
Նշենք, որ այս երկու ընտրանիների միջև տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիչով՝ 0-0:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: Hayk | Rating: 4.0/4
Total comments: 4