Home » 2011 » Հունիս » 12 » Սանչեսի տեղափոխությունը չկայացավ Բոյանի պատճառով
09:54
Սանչեսի տեղափոխությունը չկայացավ Բոյանի պատճառով
 Իտալական "Ուդինեզեն" Սանչեսին վաճառելու համար կատալոնական "Բարսելոնայից" պահանջում էր մոտ 35 մլն, իսկ կատալոնյան ակումբն "Ուդինեզեին" առաջարկել էր 25 մլն եվրո և Բոյանին: Թվում էր, թե ամեն բան պարզ է, և չիլիացի հարձակվողը կտեղափոխվի "Բարսելոնա", սակայն վերջին պահին Կրկիչը հրաժարվեց տեղափոխվել "Ուդինեզե", ինչը ստիպեց "կապտանռնագույններին" հրաժարվել Սանչեսի տրանսֆերից: 
Վերջում հավելենք, որ ավելի վաղ Բոյանի գործակալ Զորան Վեկիչը կտրականապես հերքել էր այն լուրերը, թե իբր Կրկիչը տեղափոխվելու է հռոմեական "Ռոմա", որն այժմ գլխավորում "Բարսելոնա Բ" ակումբի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն, ով փայլուն կարիեր է ունեցել "կապտանռնագույնների" կազմում: Այս ամենից պարզ է դառնում, որ մոտ ապագայում 20-ամյա հարձակվողը դժվար թե որևէ այլ ակումբ տեղափոխվի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 538 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 2