Home » 2011 » Հունիս » 19 » Սանչեսը մեկ ոտքով արդեն "Բարսելոնյում" է
23:18
Սանչեսը մեկ ոտքով արդեն "Բարսելոնյում" է
Բոլոր ֆուտբոլասերներին հայտնի է, որ կատալոնական "Բարսելոնան" հետաքրքրություն է ցուցաբերում իտալական "Ուդինեզեի" չիլիացի տաղանդավոր խաղացող Ալեքսիս Սանչեսի նկատմամբ: Արդեն մի քանի համաշխարհային ճանաչում ունեցող մարզական թերթեր հայտնում են, որ կատալոնացիները կարողացել են վերջնական համաձայնության գալ խաղացողի հետ, և հերթը հիմա իտալական կողմի հետ կլոր սեղանի նստելն է: Սպասվում է, որ Սանչեսի վերջնական գնման մասին կատալոնական թիմի ղեկավարները կհայտարարեն միմիայն հունիսի վերջում, իսկ մինչ այդ վաղը Սանչեսը պետք է մեկնի Բարսելոնա՝ բժշկական ստուգումներ հանձնելու:
Սպասվում է, որ արդեն ամսի 23-ին խաղացողի տրանսֆերն ամբողջությամբ կգնվի 38 մլն եվրոյով, որից 28 միլիոնը կվճարվի տեղում, իսկ մյուս մասը որպես բոնուս "Ուդինեզեն" կստանա Սանչեսի հետագա հաջող ելույթներից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 518 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1