Home » 2011 » Հունիս » 9 » "Սանդերլենդը" "Յունայթեդից" ցանկանում է ձեռք բերել 3 ֆուտբոլիստի
19:25
"Սանդերլենդը" "Յունայթեդից" ցանկանում է ձեռք բերել 3 ֆուտբոլիստի
 Բրիտանական Sky Sports լրատվամիջոցը տեղեկացնում է, որ անգլիական "Սանդերլենդ" ակումբի ղեկավարներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում են ձեռք բերել անգլիական "Պրեմիեր լիգայի" 2010-2011թթ. մրցաշրջանի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" 3 ֆուտբոլիստների: Ամենայն հավանականությամբ, "Սանդերլենդը" "կարմիր սատանաներին" պաշտոնական առաջարկով կդիմի պաշտպաններ Ջոն Օ'Շիի ու Ուեսլի Բրաունի և կիսապաշտպան Դարոն Գիբսոնի տրանսֆերները գնելու համար: Վերջինիս տրանսֆերը գնելու համար "սև կատուները" պատրաստվում են "Յունայթեդի" ղեկավարությանն առաջարկել շուրջ 12 մլն եվրո գումար: Այս ֆուտբոլիստների տրանսֆերները կարող են կայանալ արդեն իսկ մոտ օրերս:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 406 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0