Home » 2012 » Հունվար » 25 » Սանդրո Ռոսել. "Ֆուտբոլիստներին պատժելու համար պետք է սովորենք Անգլիայից"
12:58
Սանդրո Ռոսել. "Ֆուտբոլիստներին պատժելու համար պետք է սովորենք Անգլիայից"
 Կատալոնական "Բարսելոնայի" նախագահ Սանդրո Ռոսելն Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիային (RFEF) խորհուրդ է տալիս որոշակի ժամանակ փորձաշրջան անցնել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) մոտ, որպեսզի ցանկացած միտումնավոր խախտում կատարած ֆուտբոլիստ պատասխան տա իր արարքի համար օրենքի ամենայն խստությամբ: Ռոսելն ասել է. "Շատ լավ կլինի, եթե հետևենք Անգլիայի օրինակին":
     Նշենք, որ կատալոնական ակումբի նախագահը նկատի ունի Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի պաշտպան Պեպեին, ով Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի առաջին խաղի ժամանակ միտումնավոր կանգնել էր Լիոնել Մեսսիի ձեռքի վրա: Ռոսելը նշում է, որ ինչպես Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատժեց "Մանչեսթեր Սիթիի" իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլիին Լոնդոնի "Տոտենհեմի" բրիտանացի կիսապաշտպան Սթոք Պարկերի երեսին հարվածելու համար, այնպես էլ պետք է պատժվի Պեպեն:
     Հավելենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիան Պեպեին չպատժեց Մեսսիի ձեռքի վրա կանգնելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0