Home » 2011 » Հունիս » 17 » Սանդրո Ռոսելը խոսել է "Ռեալի" կարգապահության և Ֆաբրեգասի տեղափոխության հարցերի շուրջ
18:18
Սանդրո Ռոսելը խոսել է "Ռեալի" կարգապահության և Ֆաբրեգասի տեղափոխության հարցերի շուրջ
 Բրիտանական հեղինակավոր Reuters պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" նախագահ Սանդրո Ռոսելը Մադրիդի "Ռեալին" մեղադրել է  ոչ սպորտային քաղաքականություն վարելու համար:
Հիշեցնենք, որ "Արքայական ակումբի" գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն "կապտանռնագույններին" մեղադրել էր ոչ արդար խաղի, հանդիպումները վարող գլխավոր մրցավարների հետ խաղադաշտից դուրս գործ ունենալու, ինչպես նաև հանդիպումների ժամանակ կատալոնցիների սիմուլյացիայի և ռասիստական արտահայտություններ օգտագործելու մեջ: Բրիտանական պարբերականը մջբերում է Ռոսելի խոսքերը. "Մենք կարծում ենք, որ այս մրցաշրջանում "Ռեալը" շատ դուրս եկավ սպորտային մրցակցության սահմաններից՝ անընդհատ մեղադրանքներ ներկայացնելով մեր ակումբին: Ֆուտբոլը պահանջում է արադար մրցակցություն, և "Բարսելոնան" անում է ամեն ինչ, որպեսզի չխախտվի այդ դարավոր ավանդույթը: Անհրաժեշտության դեպքում մենք կդիմենք համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք ավելի լրջորեն զբաղվեն այդպիսի տեսակի հարցերով: Կարծում եմ, որ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում կայացած առաջին հանդիպումից հետո լրագրողներին տված մամուլի ասուլիսի ավարտից հետո Ժոզե Մոուրինյոն պետք է իրեն անհարմար զգա: Բայցևայնպես, "Ռեալի" նախագահ Պերեսը ունի այն բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան մեզ հետ բարելավել հարաբերույթունները ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս":
Հարցազրույցի ընթացքում Ռոսելը չէր կարող չպատասխանել իրեն ուղղված այնպիսի հարցերին, որոնք վերաբերում են Լոնդոնի "Արսենալի" կատալան ավագ Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխությանը: Ռոսելն ասել է. "Նախորդ մրցաշրջանում մենք Ֆաբրեգասի համար "Արսենալին" առաջարկել էինք 40 մլն ֆունտ, քանի որ Սեսկը այդ ժամանակ իրեն շատ լավ էր դրսևորել, սկակայն այս տարի նա այդքան էլ չի փայլել, ուստի կարծում եմ, որ նրա գինը բարձրանալու փոխարեն պետք է ավելի նվազի: Ամեն դեպքում, եթե մենք ցանկանանք գնել նրան, ապա նախկին գնին մոտ առաջարկ կանենք, սակայն դրանից ավել չենք պատրաստվում վճարել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1