21:53 Սանդրո Ռոսել. "Ռեալը" մեզանից լավ է պատրաստված" | |
Ռուսական sport-express.ru սպորտային պորտալը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" նախագահ Սանդրո Ռոսելը գոհ է մնացել Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպման արդյունքից, որտեղ կատալոնացիները հյուրընկալվելիս ոչ-ոքի են խաղացել Մադրիդի "Ռեալի" հետ՝ խաղն ավարտելով 2-2 հաշվով: Մադրիդյան Marca հանդեսը մեջբերում է Ռոսելի խոսքերը. "Ես հպարտանում եմ իմ թիմով: Մադրիդցիները մրցաշրջանին նախապատրաստվելու ավելի շատ ժամանակ ունեին, քան մենք: Ակնհայտ էր, որ մենք դեռ լավ մարզավիճակում չենք: Լավ արդյունքի հասանք: Այժմ հուսով եմ, որ չորեքշաբթի օրը մեր երկրպագուները կլցնեն "Նոու Կամպը", և մենք կկարողանանք պարտության մատնել մեր ախոյանին":
| |
|
Total comments: 0 | |