Home » 2011 » Դեկտեմբեր » 21 » Սանրո Ռոսել. "Նեյմարը մեր տրանսֆերային նպատակը չի համարվում"
23:47
Սանրո Ռոսել. "Նեյմարը մեր տրանսֆերային նպատակը չի համարվում"
 Կատալոնական "Բարսելոնայի" գործող նախագահ Սանրո Ռոսելը հայտարարել է, որ բրազիլական "Սանթոսի" անչափ տաղանդավոր հարձակվող Նեյմարը տեղ չի գտել այն ֆուտբոլիստների ցուցակում, որոնց ցանկանում են գնել "կապտանռնագույնները" մոտ օրերս սկսվելիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ֆրանսիական հեղինակավոր FootballPress պարբերականը մեջբերում է Ռոսելի խոսքերը. "Նեյմարին ձեռք բերելու հարցով ավելի լավ է դիմեք Պեպ Գվարդիոլային, քանի որ նա այդ հարցին ավելի որոշակի պատասխան կտա: Մենք երկար ժամանակ է, ինչ հետևում ենք բրազիլացուն, սակայն ներկայումս նա չի համարվում մեր տրանսֆերային նպատակը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0