Home » 2012 » Հունվար » 4 » "Սանթոսը" պատրաստ է վաճառել Գանսոյին
13:23
"Սանթոսը" պատրաստ է վաճառել Գանսոյին
Բրազիլական "Սանթոսի" նախագահ Լուիշ Օլիվեյրան այսօր առավոտյան հայտարարել է, որ ինքը պատրաստ է վաճառել թիմի առաջատար Գանսոյին, եթե ֆուտբոլիստի համար համապատասխան առաջարկ ստացվի եվրոպական թիմերի կողմից: "Եթե Գանսոն ցանկանա հեռանալ համապատասխան տրանսֆերային առաջարկի դեպքում, ապա մենք չենք խանգարի խաղացողին: Գիտենք` նրան վաճառելով` մենք զգալիորեն կլավացնենք մեր ֆինանսական դրությունը: Չնայած մեր պատրաստակամությանը` դեռևս առաջարկներ չեն եղել",-ասել է Լուիշ Օլիվեյրան:
Հիշեցնենք, որ Գանսոյի ծառայություններով հետաքրքրված են ռուսական "Անժին", իտալական "Միլանը" և ֆրանսիական "ՊՍԺ"-ն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0