Home » 2012 » Հուլիս » 24 » "Սանտյագո Բեռնաբեուն" կվերանորոգվի 200 մլն-ի դիմաց
11:20
"Սանտյագո Բեռնաբեուն" կվերանորոգվի 200 մլն-ի դիմաց


 Մադրիդի "Ռեալի" տնային մարզադաշտը` "Սանտյագո Բեռնաբեուն", մոտ ժամանակներս լուրջ վերանորոգման կենթարկվի, որի համար նախատեսված է մոտ 200 մլն եվրո: Երեկ Մադրիդի դատարանը թույլատրել է "Ռեալին" սկսել պահանջվող աշխատանքները: Մինչև 2012թ.-ի սեպտեմբերի 17-ը մադրիդյան ակումբը պետք է հստակ ծրագիր ներկայացնի տեղի քաղաքային խորհուրդ: Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը միայն մեկ պայման է առաջ քաշել. վերանորոգչական այդ աշխատանքները չպետք է երբեք խանգարեն այդ մարզադաշտում կայանալիք խաղերի անցկացմանը, քանի որ յուրաքանչյուր տնային խաղ "Արքայական ակումբին" մոտ 800 հազար եվրոյի մաքուր եկամուտ է բերում: Աշխատանքները պետք է արդեն իսկ ավարտված լինեն 2015թ.-ի սկզբին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 395 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0