Home » 2011 » Հունիս » 4 » Սարգիս Հովհաննիսյան. "Սա հենց այն դեպքն է, երբ տունն ու պատերն օգնում են"
10:43
Սարգիս Հովհաննիսյան. "Սա հենց այն դեպքն է, երբ տունն ու պատերն օգնում են"
 Մոսկվայի "Լոկոմոտիվի" և Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովհաննիսյանը մեկնաբանել է ԵՎՐՈ 2012-ի շրջանակներում հունիսի 4-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընտրական հանդիպմանը: Հովհաննիսյանի խոսքերը մեջբերում է ռուսական "Спорт ДЗД" պարբերականը. "Իրերը պետք է իրենց անուններով կոչել. Ռուսաստանի հավաքականն իր ցուցանիշներով Հայաստանից ուժեղ է, այդ իսկ պատճառով համարվում է հանդիպման բացահայտ ֆավորիտը: Չեմ կարծում, որ տղաներին կհաջողվի այնպիսի խաղ ցուցադրել, ինչպես Երևանում: Սա հենց այն դեպքն է, երբ տունն ու պատերն օգնում են: Պետերբուրգում ամեն ինչ շատ ավելի բարդ է լինելու: Հայերը միայն մի դեպքում կարող են հաղթել, եթե ավելի ուժեղ խաղ ցուցադրեն, քան երկու ամիս առաջ, ինչը քիչ հավանական է: Բացի դրանից, վստահ եմ` Ռուսաստանի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքիից հետո լավ ուսումնասիրել է մրցակցին և արդեն սխալվելու իրավունք չունի, քանի որ միավորների կորուստը կարող է վատ անդրադառնալ Ադվոկատի սաների վրա: Կարծում եմ, որ երևանյան սցենարը չի կրկնվի, և երեք գոլ թիմերն այս հանդիպմանը կխփեն: Բացի Հայաստանից, Ռուսաստանը դեռ պետք է հանդիպի Իռլանդիայի և Մակեդոնիայի հետ: Եվ եթե հաջողվի խուսափել թափթփվածությունից, ռուսները կարող են, առհասարակ, միավորներ չկորցնել այդ մրցավեճերում":

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 443 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0