Home » 2012 » Նոյեմբեր » 2 » Սարգիս Հովսեփյանը 40 տարեկան է
21:44
Սարգիս Հովսեփյանը 40 տարեկան է
 Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագ և աջ պաշտպան Սարգիս Հովսեփյանն այսօր նշեց իր 40-ամյակը: Իր կարիերայի ընթացքում նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 131 խաղ և դրանով ձևակերպել ռեկորդ: Հավաքական մտնելով 1992թ.-ին՝ նա հասցրել է ուղիղ 6 անգամ մասնակցել Եվրոպայի և 5 անգամ Աշխարհի առաջնության ընտրական փուլերին: 2012թ.-ի սեպտեմբերին էլ անվանի ֆուտբոլիստը արդեն պաշտոնապես հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, իսկ նրա հրաժեշտի խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին. այդ օրը Հայաստանի ազգային ընտրանին կմրցի Լիտվայի ընտրանու դեմ:
    Հ.Գ.: Մեր խմբագրությունը սրտանց շնորհավորում է Սարգիս Հովսեփյանին և մաղթում նրան ամենայն բարիք:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 513 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0